Կառավարությունից հստակ պատասխան չեն տալիս, թե արդյոք վարչապետն ընդունելո՞ւ է «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների՝ այսօր հրատապ կարգով անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը։

NEWS.am-ի հարցին, թե Կառավարությունն ընդունելո՞ւ է խորհրդարանական 2 խմբակցությունների առաջարկը եւ այսօր հրատապ կարգով անվտանգության խորհդրի նիստ հրավիրի,  վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը տվեց հետեւյալ պատասխանը.

«Անվտանգության խորհրդի վերջին նիստին մասնակցել են նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները եւ ընդհանրապես ԱԽ բոլոր նիստերի վերաբերյալ տրամադրվում է համապատասխան տեղեկատվություն»։

Ավելի վաղ, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների՝ վարչապետին ուղղված դիմումը, որում առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ, որին կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ եւ որտեղ կկարողանան տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը»:

ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ