Հայաստանի Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում պատգամավորները առաջին ընթերցմամբ միաձայն հաստատեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Դրանց թվում են՝

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 71, միաձայն),

«Պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 71, միաձայն),

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 71, միաձայն):

Խորհրդարանականները նաեւ միաձայն վավերացրեցին «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ պայքարի» միջազգային կոնվենցիան («կողմ»՝ 71, միաձայն):