Անդրադառնալով երկրի հյուսիսարեւմտյան սահմաններ փոխարտգործնախարարի այցին, արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը կներկայացվի այսօր կամ վաղը, հայտնում է ԻՌՆԱ-ն:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովում իր ներկայության շրջանակներում ասել է, որ ԱԳ փոխնախարարը ներկայումս քաղաքական հարցերով գտնվում է արեւելյան Ադրբեջանում եւ շուտով կուղեւորվի Բաքու, Մոսկվա եւ Երեւան:

Իսլամական Հանրապետությունը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հավանությամբ, կազմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ծրագիր, որը կներկայացվի այսօր կամ վաղը եւ հետագայում կիրականացվի Մոսկվայում ու Երեւանում: