McDonald’s-ի ադրբեջանական մասնաճյուղը աջակցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թող մեր դրոշը ծածանվի Ադրբեջանի բոլոր հայրենի հողերի վրա»,- նշվում է Instagram-ի գրառման մեջ:

Տեղադրված լուսանկարում Ղարաբաղի տեսարանների ֆոնին Ադրբեջանի դրոշն է: Լուսանկարի ներքեւում գրված է. «Ղարաբաղը Ադրբեջան է»:

Այս ամսվա սկզբին նման հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Burger King-ի տեղական մասնաճյուղը: