ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունների խախտումից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Այո, հիասթափեցնում է, երբ այդպիսի բան ես տեսնում: Ահա թե ինչ է տեղի է ունենում, երբ ձեր առջեւ երկրներ են, որոնք երկար ժամանակ զբաղվում են դրանով»,- ասել է Թրամփը:

Գործակալության տվյալներով՝ ամերիկյան առաջնորդը նաեւ հույս է հայտնել, որ իրավիճակը կնորմալանա։

Ադրբեջանը եւ Հայաստանը հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնեցրել էին հակամարտության սրացումից հետո Լեռնային Ղարաբաղում մարդասիրական երրորդ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ից: