Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակումը բոլոր ուղղություններով: Բացի այդ, հակառակորդը շարունակել է գնդակոծել խաղաղ բնակչությանը: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որոտան գետի երկայնքով ստեղծվել է ճակատ: Հակառակորդը փորձել է գրոհներ իրականացնել նաեւ Բերձորի ուղղությամբ, ինչպես նաեւ մոտենալ Հայաստանի սահմաններին՝ օգտագործելով հրետանի ու անօդաչու թռչող սարքեր: Այս բոլոր գրոհները հետ են մղվել»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ մարտերը հյուսիսում ավելի քիչ լարված են եղել: