Պատերազմի էությունը փոխվել է, եւ այսօր մարտերն ընթանում են ոչ նույն արագությամբ եւ նույն ուժգնությամբ, ինչպես դա պատերազմի սկզբում էր: Դրանք անցկացվում են անտառներում, լեռներում, կիրճերում: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի առանձնահատկություններն արդեն իրենց զգացնել են տալիս, եւ թշնամին արդեն կորցրել է իր քանակական ու տեխնիկական առավելությունը:

«Դա պայմանավորված է տեղանքով, որտեղ ընթանում են մարտերը, ինչպես նաեւ զորքերի հմտությամբ ու փորձով: Իրավիճակը փոխվել է»,- ընդգծեց նա:

Հովհաննիսյանը բերեց հակառակորդի դիվերսիոն խմբերի օրինակը, որոնք փորձում են առաջ շարժվել դեպի Ավետարանոց գյուղը:

«Նման տարածքում մարտերն ընթանում են փոքր խմբերի դեմ: Հակառակորդն ավելի քիչ հրետանի է օգտագործում, քան դա կար հարթ տեղանքում: Ընդհանուր առմամբ, այսօր ոչնչացվել է դիվերսիոն մի քանի խումբ, եւս մի քանիսը դիմել են փախուստի»,- նշել է նա: