Թշնամին Հադրութի շրջանի հարավային մասի գյուղեր դիվերսիոն ներթափանցումների փորձեր է անում՝ օգտագործելով թեթեւ սպառազինություն: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պաշտպանության բանակի հարվածները նրանց ստիպում են փոխել ուղղությունը եւ փախչել անտառային գոտիներ: Նրանց դեմ գործնականում շուրջօրյա պայքար է մղվում»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ Անկարան շարունակում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ ինչպես տեխնիկայով, այնպես էլ հատուկ նշանակության ջոկատներով: