Ոստիկանությունն ավարտել է Փարիզի Հաղթական կամարի շրջակայքում տարածքի ստուգումը, որը ավելի վաղ տարհանվել էր ռումբի մասին հաղորդագրության պատճառով: Որեւէ կասկածելի առարկա չի հայտնաբերվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Փարիզի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Հաղթական կամարի մոտ ամեն ինչ ավարտված է: Երթեւեկությունն աստիճանաբար վերականգնվում է»,- ասել է նա:

Ավելի վաղ Փարիզում, Հաղթական կամարի հարակից տարածքը տարհանվել էր ռումբի մասին հաղորդագրության պատճառով: