Ըստ չինական վիճակագրության՝ եգիպտացորենը 15 ամսվա ընթացքում առավելագույնս թանկացել է, հաղորդում է Trading Economics-ը:

Դեկտեմբերի ֆյուչերսները Չիկագոյի ապրանքային բորսայում առեւտրի ընթացքում մեկ բուշելի դիմաց բարձրացել են 4,2 դոլարից, ինչը ամենաբարձր մակարդակն է 2019 թվականի հուլիսից ի վեր:

Վերջին երեք ամիսների ընթացքում գները ցատկել են գրեթե 29%-ով:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եգիպտացորենի ներմուծումն ավելացրել է 73%-ով՝ հասցնելով այն 6,67 մլն տոննայի: Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ցանկացած այլ տարվա համար սա ավելին է: Միայն սեպտեմբերին ներմուծումը տարեկան կտրվածքով թռել է 7,8 անգամ՝ 2016 թվականից ի վեր հասնելով առավելագույնի:

Ցուցանիշի աճը, մասնավորապես, պայմանավորված է ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի որոշակի ծավալներ գնելու Չինաստանի պարտավորություններով, նշում են փորձագետները: