Թե դպրոցում դասերն օնլայն լինեին, ապա հիմա դժգոհությունների մեծ ալիք կլիներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փոխարենը հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի կեսերը 4 շաբաթ արձակուրդ է (հետոն էլ պարզ չի) ու ոնց որ թե հանրությունը գոհ է։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ կրթության պահանջ չկա, կարևորը առօրյան չխաթարվի։

Թե՞ պարզապես պատերազմական իրավիճակում կրթության դերն ավելի կարևորելու փոխարեն անցել է երրորդ պլան»: