McDonald’s ֆրանչայզինգի ադրբեջանական մասնաճյուղը, որն աջակցել էր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, Instagram-ում հրապարակումները հեռացրել է։

Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Burger King-ի տեղական մասնաճյուղը, որը նույնպես հրապարակումները հեռացրել է։

Հիշեցնենք, որ Burger King-ը երկու հրապարակում էր տեղադրել Facebook-ում եւ Instagram-ում։ Առաջինում նշված էր, որ մինչ հաղթանակը «հաշված օրեր են մնացել»․ «Մենք ուժեղ ենք միասին։ Հաղթանակը քո՛նն է, ադրբեջանցի զինվոր»։ Ֆասթֆուդը երկրորդ ցանցում հայտարարել էր, որ հպարտանում է բանակով։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Burger King-ի Instagram ակաունտն անհասանելի էր դարձել։

«Թող մեր դրոշը ծածանվի Ադրբեջանի բոլոր հայրենի հողերի վրա»,- նշված է Instagram-ում McDonald’s-ի հրապարակման մեջ։

Տեղադրված լուսանկարում պատկերված էր Ղարաբաղի տեսարանի ֆոնին ադրբեջանական դրոշը։ Լուսանկարի ներքեւի հատվածում կար «Ղարաբաղը Ադրբեջան է» գրառում։