Ֆրանսիաայի հայերը երկու կողմից փակել են դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Նրանց ձեռքին ծածանվում են Հայաստանի, Արցախի, նաեւ Ֆրանսիայի դրոշները:

Ցուցարարները վանկարկում են. «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ալիեւ տեռորիստ», «Էրդողան Տեռորիստ», «Հաղթանակ», «Հաղթելու ենք», «Զինվորներ դուխով», «Փառք զինվորին»:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ որոշել եմ անեն օր նմանատիպ ցույցեր անել, իսկ հաջորդը լինելու է ավելի մեծ ու հզոր. «Մեր մարդկային լեզուն չեն հասկանում, դրա համար մենք կսկսենք անհանգստացնել բոլորին, կխախտենք իրենց անդորրը, կփչացնենք իրենց տրամադրությունը, որովհետեւ մենք զինվորներ ենք կորցնում: Նրանք մեր զավակներն են, մեր ընտանիքի անդամներն են: Այսօր Հայաստանը դարձել է սգո քաղաք: Չկան երեւի ընտանիքներ, որ կորուստներ չունենան: Մեր պարտքն է բարձրացնել այս հարցը, պահանջել, որ ճանաչեն Արցախի անկախությունը: Պահանջում ենք, որ կանգնեցնեն Էրդողանին ու Ալիեւին: Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանը հասնելու է Եվրոպա, հասնելու է այստեղ եւ այստեղ վիճակն ավելի ծանր է լինելու, քան հիմա Հայաստանում է»: