Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատանը եւ բնակելի թաղամասերի ուղղությամբ հրթիռային հարվածներին:

«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում՝ մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին  նոր հարվածների եւ նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- գրել է նա եւ տեսանյութ հրապարակել հրթիռային հարվածների հետեւանքներից։