ՀՀ քննչական կոմիտեն,  ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով,  Քննչական կոմիտեի ծառայողներից  զինվորագրել է 180 կամավորական,  ձեւավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր ՀՀ քննչական կոմիտեի  նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել են մարտական ծառայության: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից