Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով եւ հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել եւ ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի սահմաններում, այլ նաեւ լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը