ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության եւ հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մայիսի ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ պարգեւատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»։