Տարածաշրջանային երկրները պետք է անհանգստանան Ադրբեջանի ստեղծած ահաբեկչական հենակետերից: Այս մասին հոկտեմբերի 28-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ պաշտպանության գերատեսչությունն արդեն հայտարարություն է արել այս հարցի վերաբերյալ: «Այո, որոշ ուղղություններով Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկողությունը փոխանցել է ահաբեկիչներին: Մենք տարածաշրջանային երկրների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ, ըստ էության, խոսքը Իրանի սահմանի մոտ գտնվող ուղղությունների մասին է: Այսպիսով, Իրանին ուղղակիորեն սպառնում է ահաբեկչական խմբավորումների ներթափանցում՝ երկրում իրավիճակի ապակայունացման հավանական նպատակով: