Շվեդիան 20 մլն շվեդական կրոն կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների համար:

Ինչպես Facebook-ի իր էջում հայտնում է Երեւանում Շվեդիայի դեսպանությունը, այդ միջոցները կօգտագործվեն պատերազմից առավել տուժածներին օգնելու համար: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում աջակցել ԿԽՄԿ-ին՝ իր մանդատը կատարելու հարցում: Միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքը կարեւոր է քաղաքացիական անձանց պաշտպանության համար:

Շվեդիան շարունակում է անհապաղ հրադադարի ռեժիմի հաստատման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու կոչ անել»,- ասված է հայտարարության մեջ: