Պետդեպարտամենտում հրաժարվել են պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ կառավարությունը քննարկում է Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

«Ադրբեջանի եւ Հայաստանի մասին: Դուք հիշատակեցիք հրադադարը: Բայց բանը միայն հրադադարը չէ: Մենք, իհարկե, ձգտում ենք <...> դադարեցնել [ռազմական գործողությունները], որոնք ուղղված են բնակավայրերին: Դա, անկասկած, իրականացվում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներից է ԱՄՆ-ը: Ահա այստեղ էլ աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, որպեսզի օգնենք Ադրբեջանին եւ Հայաստանին հասնել այն փուլին, երբ հնարավոր կլինի կարգավորել հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուփերը` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցերին:

«Այս երկու ոլորտներում այժմ Մինսկի խմբի միջոցով ուշադրությունը կենտրոնացած է՝ առաջինը, որը դուք նշեցիք, հրադադարի ռեժիմն է եւ կինետիկ գործողությունների դադարեցումը խաղաղ շրջաններում»,- ասել է ԱՄՆ պաշտոնյան: Նա չի պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ-ը կարող է նաեւ սառեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես առաջարկում են ամերիկացի մի շարք օրենսդիրներ: «Այս փուլում ես չեմ կարող առաջ վազել այն սահմաններից դուրս, որտեղ գտնվում ենք Մինսկի խմբի հետ»,- այս առնչությամբ ասել է Կուպերը:

«Սակայն կա երկու կարեւորագույն հարց<...> Դուք նշեցիք դրանցից մեկը: Այնուամենայնիվ, հարցը միայն հրադադարը չէ, այլ նաեւ [զորքերի] դուրսբերումը խաղաղ շրջաններից»,- հավելել է ամերիկացի դիվանագետը: