«ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին: Այս մասին հայտարարություն է տարածել «ՎԵՈՆ» ընկերությունը, որտեղ ասվում է.

«Հաղորդակցության եւ ինտերնետ ծառայությունների ոլորտում համաշխարհայինենիա»  առաջատար պրովայդեր «ՎԵՈՆ» ընկերությունն այսօր հայտարարում է Հայաստանում իր օպերացիոն դուստր ընկերության՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն «ԹԻՄ» ՍՊԸ-ին վաճառելու մասին: Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս:

Մեր ընկերության վաճառքը Հայաստանում համապատասխանում է ՎԵՈՆ-ի ձգտմանը՝ պարզեցնել Խմբի կառուցվածքը եւ ուժեղացնել նրա օպերացիոն ուղղվածությունը գրավիչ հնարավորություններ ունեցող շուկաներում՝ երկարատեւ աճի համար:

Գործարքի արժեքը հավասար է 2,9 բազմապատկած EV/EBITDA մուլտիպլիկատորին (հիմք է ընդունվել 2019 թվականի EBITDA-ն)»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հուլիսին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել էր թույլատրել Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշով ներկայացված «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Դրանից հետո «Յուքոմ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան եւ հայցի ապահովման նպատակով դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Իսկ արդեն օգոստոսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարելն էր «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը, որի արդյունքում «Վեոն Արմենիան» ձեռք բերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացվել էին: