Հինգշաբթի` հոկտեմբերի 29-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,43 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 37,55 դոլար, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսների գները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,20 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 39,20 դոլարի: