Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ,  Շուշի եւ Մարտակերտ քաղաքները:

Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական եւ սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետեւանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը: