Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է անում անցկացնել քառակողմ գագաթնաժողով՝ որոշելու համար Ծննդյան տոների ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները, հայտնում է Daily Mail-ը։

Կուսակցության կարծիքով՝ անհրաժեշտ է գագաթնաժողով անցկացնել Միացյալ Թագավորության բոլոր 4 «պատմական երկրների» (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս եւ Հյուսիսային Իռլանդիա) մասնակցությամբ։ Գագաթնաժողովի նպատակը պետք է լինի երկրի բոլոր տարածաշրջաններում միասնական կանոնների ձեւավորումը։

«Մենք ցանկանում ենք, որ 4 երկրների կառավարությունները հավաքվեն եւ միջոցառումներ ծրագրեն, որպեսզի մենք կարողանանք առավելագույն մեծացնել այն հնարավորությունները, որ Ծննդյան տոնը հնարավորինս մոտ կլինի նորմալին։ Եվ եթե նրանք դա անեն, ապա հնարավոր է, որ Ծննդյան տոնը չեն չեղարկի»,- հայտարարել է շարժման առաջնորդ Էդ Դեյվին։

Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ընդհանուր ավելի քան 43 մլն հիվանդացած, գրեթե 30 մլն-ն ապաքինվել է, ավելի քան 1,1 մլն մարդ մահացել է։