Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:

«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանագահ...

Опубликовано Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха Четверг, 29 октября 2020 г.