Նիսում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, 2 մարդ է սպանվել, մի քանիսը վնասվածք է ստացել: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ԶԼՄ-ներին հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է: Նա նշել է, որ դա կարող է ահաբեկչություն լինել, հաղորդում է BCC-ի ռուսական ծառայությունը:

Նիսում հարձակումը տեղի է ունեցել եկեղեցու մոտակայքում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մեկ մարդ տեղում մահացել է, մյուսը՝ ավելի ուշ: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: