Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը չգիտեն՝ ինչի շուրջ են պայմանավորվելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ժնեւում կայանալիք հանդիպման ժամանակ: Մենք նման ալիքներ չունենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Ժնեւում հանդիպումը, ամենայն հավանականությամբ, ուղղված է ոչ թե հրադադարի ռեժիմի հաստատմանը, այլ գոնե ինչ-որ բանակցային գործընթաց սկսելուն: 

«Մեծ հաշվով այդ հանդիպումից ոչինչ չեմ ակնկալում: Քանի դեռ հրադադարի ռեժիմ չկա, բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել»,-նշեց Մարուքյանը: