Հինգշաբթի օրը Նիսում դանակով զինված տղամարդու կողմից հարձակման արդյունքում կին է գլխատվել: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը տեղի ոստիկանությունում:

«Հարձակվողն օգտագործել է այն նույն մեթոդը, ինչ եւ ահաբեկիչը Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում»,- BFMTV հեռուստաալիքի եթերում լրագրողներին ասել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

Հարձակման ընթացքում տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»: Քաղաքապետը նաեւ պատմել է, որ զոհերից մեկը քահանա էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կժամանի Նիս: Ավելի վաղ BFMTV-ն հայտնել էր հարձակման երեք զոհի մասին: