Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որպեսզի իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակից դառնա, սակայն հայկական կողմի դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է: Այդ մասին հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով` Թուրքիան չի կարող ընդգրկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում, քանի որ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար:

«Առավել եւս` հիմա, երբ մենք բոլորս տեսնում ենք Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը ռազմական գործողություններին: Արդեն գնդակոծում են ծննդատներն ու հիվանդանոցները: Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափ, եւ ոչ ոք այն փոխել: Բոլոր բանակցային գործընթացները պետք է շարունակվեն հենց այս ձեւաչափով»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` այսօր առաջնային խնդիրն Արցախի անկախության ճանաչումն է, ինչը, քաղաքական գործչի կարծիքով, կօգնի լուծել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը: