Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը սաուդցու է ձերբակալել` Ջիդայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգութան աշխատակցի վրա հարձակման համար: Անվտանգության աշխատակիցը թեթեւ վնասվածքներ է ստացել, նշվում է Մեքքա նահանգի ոստիկանության` Twitter- ում տարածված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սաուդյան Արաբիայի քաղաքացի է ձերբակալվել, ով հարձակվել է Մեքքայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգության աշխատակցի վրա, նա սուր առարկա է օգտագործել, պահակը թեթեւ վնասվածքներ է ստացել»,- նշվում է հայտարարության մեջ:

Հինգշաբթի մահմեդական աշխարհը նշում է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը, ում ծաղրանկարները սկսել են հրապարակվել Ֆրանսիայում` այդ ծաղրանկարները ցուցադրելու համար ֆրանսիացի ուսուցչի սպանությունից հետո: