Ավինյոնում տղամարդը փորձել է դանակահարել ոստիկաններին, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկություններով՝ նրան գնդակահարել են։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հինգշաբթի ավելի վաղ Նիսում Նոթր Դամ եկեղեցու մոտ անհայտ անձը դանակով հարձակվել էր մարդկանց վրա։ Այնտեղ զոհվել է 3 մարդ, մի քանիսը վիրավորվել են։ Մի կնոջ գլխատել են, հայտնում է «Ռեյթերը»։ Հարձակվողին ձերբակալել են։ Նիսի քաղաքապետ Քրիսթիանա Էստրոզիի կարծիքով՝ տղամարդը կրկնում էր «Ալլահ աքբար», ինչը մատնանշում է, որ կատարվածը ահաբեկչություն է։