Վիվառո ընկերությունը հանդիսանում է գովազդային նյութերի տեղադրման խոշոր պատվիրատու:

Հաշվի առնելով երկրում ընթացող լայնածավալ պատերազմը՝ ընկերությունում դեռ մեկ ամիս առաջ որոշում կայացվեց դադարեցնել գովազդային նյութերի հեռարձակումը բոլոր սոցիալական եւ լրատվական կայքերում:

Այսօրվանից դադարեցվում է Ռադիո-TV հարթակներում տեղադրվող գովազդային հեռարձակումները եւս:

Հաշվի առնելով գործընկեր կազմակերպությունների անխափան աշխատանքն ու ֆինանսական կայունությունը՝ Վիվառո ընկերությունը ինչպես վճարել է մինչ գովազդային նյութերի տեղադրման դադարեցումը, նույն ծավալով էլ շարունակելու է վճարումներ կատարել՝ թեկուզ եւ որևէ գովազդային նյութեր չի տեղադրվում:

Նաեւ նշենք լրատվական կայքերում գովազդային հարթակները տրամադրվել են  Հայաստան Համահայկական հիմնադրամին՝ հանուն Արցախի զարգացման եւ վերականգման դրամահավաքի նյութերի տեղադրման համար:

Թիկունքը պետք է ամուր լինի…