ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կազմել է 493.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 578.32 դրամ (նվազել է 0.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 641.59  դրամ (աճել է 2.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.21 դրամ (նվազել է 0.10 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 379.33 դրամ, ոսկի՝ 29,648.32 դրամ, պլատին՝ 13,667.13 դրամ: