Moderna Inc.-ը հայտնել է, որ նոյեմբերին կհրապարակի COVID-19ի դեմ պատվաստանյութի փորձարկումների վերջնական փուլի առաջին տվյալները, փոխանցում է Reuters-ը:

Ընկերությունը հայտարարել է, որ տվյալների մոնիտորինգի իր անկախ կոմիտեն նոյեմբերին միջանկյալ հետազոտություն կանցկացնի փորձարկումների ընթացիկ վերջին փուլի վերաբերյալ, որոնց 30.000 կամավոր է մասնակցում:

Ընկերությունը պայմանագրեր է կնքել ԱՄՆ կառավարության եւ մի շարք այլ երկրների հետ եւ ԱՀԿ-ի ղեկավարությամբ խմբի հետ բանակցություններ է վարում պատվաստանյութի մատակարարման շուրջ:

Moderna-ն պատվաստանյութերի վերջնական փորձարկումներ անցկացնող սակավաթիվ ընկերությունների շարքում է, ինչպիսիք են Johnson & Johnson-ը եւ Pfizer Inc.-ը:

«Կարծում են, որ եթե մենք գործարկենք COVID-19-ի դեմ մեր պատվաստանյութը, 2021 թվականը կարող է ամենակարեւոր տարին դառնալ Moderna-ի պատմության մեջ»,- ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը: