Մոսկվայում բանակցություններ են սկսվել Իրանի հատուկ բանագնացի եւ ՌԴ փոխարտգործնախարարի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնության առաջմղման շուրջ, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման Թեհրանի նախաձեռնության ներդրման շուրջ բանակցություններն անցկացվելու են Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչիի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով տեղակալ Անդրեյ Ռոդենկոյի միջեւ։

Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է հումանիտար սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա։