Իսրայելն ու Լիբանանը «արդյունավետ» բանակցություններ են ացկացրել Միջերկրական ծովի իրենց վիճելի սահմանի հարցով եւ պայմանավորվել են հանդիպել եւս մեկ անգամ նոյեմբերին:

Ներկայիս հանդիպումը դարձել է այս ամիս երրորդը ԱՄՆ եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ:

Հանդիպումները դարձել են Վաշինգտոնի եռամյա դիվանագիտության կուլմինացիան եւ հաջորդել են համաձայնությունների շարքին, որոնց համապատասխան՝ 3 արաբական պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն եւ Սուդան, համաձայնել են լիարժեք հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ:

Լիբանանում հայտնել են, որ այդ բանակցությունները խիստ սահմանափակված են վիճելի սահմանի հարցով:

Կողմերը ներկայացրել են քարտեզներ առաջարկվող սահմաններով, որոնք փաստացի մեծացրել են վիճելի շրջանի աշխարհագրությունը՝ նշում է աղբյուրը:

Հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին: