Եվրամիությունը պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ եւ չսահմանափակվի խոսքերով, Euronews-ին հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը:

«Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահը միայն խաղում է մեզ հետ: Ահա թե ինչու այժմ գործողություններ են անհրաժեշտ: Բառերն արդեն բավարար չեն: Եվ մենք պետք է օգտագործենք մեր տնտեսական հզորությունը: Եվրամիությունը Թուրքիայի համար շատ ավելի կարեւոր է, քան Թուրքիան մեզ համար»:

Նրա խոսքով՝ Թուրքիան «եվրոպական խնդիր» է, ոչ թե հունական, կիպրական կամ ֆրանսիական: «Ուստի մենք բոլորս միասին պետք է պատասխանենք Եվրամիության դեմ այս հարձակումներին: Եթե Էրդողանն այժմ արգելում է ֆրանսիական ապրանքների ներմուծումը Թուրքիա, ապա նա պետք է հասկանա, որ սա մաքսային միության մաս է, եւ բոլոր եվրոպական ապրանքները պետք է ազատ մուտք ունենան թուրքական շուկա»,- նշել է նա: