Պոպուլիստները, որոնք պնդում են, թե կորոնավիրուսն անվնաս է, վտանգավոր են եւ անպատասխանատու: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք գտնվում ենք սառը սեզոնի սկզբում դրամատիկ իրավիճակում: Դա անդրադառնում է բոլորի վրա՝ առանց բացառությունների»,-ասել է Մերկելը՝ հավելելով, որ սոցիալական կոնտակտները կրճատելու համար նոր սահմանափակումներն անհրաժեշտություն են:

Նրա խոսքով՝ պոպուլիստները, որոնք կասկածում են, որ ճգնաժամը լուրջ է, ռիսկի են ենթարկում մարդկանց կյանքը:

«Սուտը եւ ապատեղեկատվությունը, դավադրության տեսությունն ու ատելությունը վնաս են հասցնում ոչ միայն ժողովրդավարական դեբատներին, այլ նաեւ վիրուսի դեմ պայքարին»,-ասել է Մերկելը խորհրդարանում ելույթի ժամանակ:

Մերկելը հայտարարել է նոյեմբերի 2-ից մեկամսյա կարանտինի մասին, որի ժամանակ փակ կլինեն ռեստորանները, մարզասրահներն ու թատրոնները: