Մեր սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ամերիկան այս պայքարում մեր հնագույն դաշնակցի հետ է: Այս արմատական իսլամական ահաբեկչական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Ոչ մի երկիր, Ֆրանսիան կամ այլ երկիր, չի կարող երկար համակերպվել դրա հետ»,- նշել է նա:

Հինգշաբթի վաղ առավոտյան դանակով զինված տղամարդը Նիսի Նոտր Դամ տաճարում հարձակվել էր հավատացյալների վրա: Ըստ վերջին տեղեկությունների՝ հարձակման հետեւանքով մահացել է երեք մարդ, հարձակվողը ձերբակալվել է: Նիսի դեպքից կարճ ժամանակ անց դանակների օգտագործմամբ գրոհներ են տեղի ունեցել նաեւ Ավինյոնում եւ սաուդյան Ջիդդա քաղաքում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի մոտ: