Իսրայելի հայ համայնքը Թել-Ավիվ քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, բողոքի ակցիա է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի եւ հարգանքի տուրք՝ ԼՂ հակամարտությա գոտում զոհված զինծառայողների հիշատակի։

Հայ համայնքն ակցիան կազակերպել էր քաղաքի Հաբիմա թատրոնի դիմաց։ Ակցիային մասնակցում էին հարյուրից ավելի մարդիկ։

Բողոքի ակցիայի ժամանակ դուդուկով հնչել է նաեւ «Դլե յամանը»։

Ակցիայի մասանակիցներն իրենց մոտ ունեն Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները։