Այսօր ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հարավային հատվածում՝ Բերձորից մինչեւ Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ. «Մեր ԶՈւ-երին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»։