Ձերբակալվել է Կալիֆոռնիայում Հայաստանին եւ Արցախին աջակցող ցույցի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվողը:

Ֆրեզնոյի ոստիկանության բաժանմունքի սպաները արձագանքել են River Park առեւտրի կենտրոնի մոտ «Պաշտպանենք Հայաստանը» հանրահավաքի վայրիցոչ հեռու բռնության մասին լուրերին, հայտնում է NY Daily News-ը:

Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը նյարդայնացել է ցույցի պատճառով առաջացած խցանումից:

Կասկածյալը դուրս է եկել մեքենայից՝ զինված փայտե մահակով եւ դանակով, եւ գրեթե անմիջապես սկսել է վիճել ցուցարարների հետ:

Տղամարդը, ում նույնականացրել են որպես Ջեյմի Ֆոնեսկա, սկսել է թափահարել իր մահակը եւ փորձել է կտրել պաստառներից մեկը, հայտնում է Fox 26-ը: Երբ ցուցարարները փորձել են կանգնեցնել նրան, նա դանակով հարձակվել է նրանց վրա՝ վիրավորելով երեքին: Հարձակումից հետո Ֆոնեսկան, դեռեւս ակնհայտ վրդովված, վերադարձել է իր մեքենայի մեջ, իսկ հետո շրջել է ամբողջ թաղամասով՝ բղավելով ցուցարարների վրա:

Նույն օրը 41-ամյա տղամարդը ձերբակալվել է: