ԱՄՆ-ի տնտեսությունը հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել է 7,4 տոկոսով: Աճը պայմանավորված է նրանով, որ ձեռնարկությունները սկսել են վերականգնել իրենց գործունեությունը, իսկ սպառողները, կառավարության աջակցությամբ կրկին սկսել են ծախսել դրանք, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Երրորդ եռամսյակում աճը մասամբ փոխհատուցել է 9 տոկոս անկումը ապրիլ-հունիս ամիսներին, երբ կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրի տնտեսական կյանքի մեծ մասը դադարեցվել էր:

3-րդ եռամսյակի ՀՆԱ-ի տվյալները հաջորդ խոշոր տնտեսական հաշվետվությունն է ընտրություններից առաջ, որոնք տեղի կյունենան հաջորդ երեքշաբթի: Դրական լուրերը կարող են օգնել գործող նախագահ Դոնալդ Թրամփին դեմոկրատ Ջո Բայդենի դեմ պայքարում՝ ամրապնդելով առաջինի այն պնդումները, որ երկիրը արագ վերականգնման ուղու վրա է: