ԱՄՆ-ը արտաքին կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին զերծ մնալ միջամտությունից եւ միանալ Միացյալ Նահանգներին՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու նրա ձգտումներում:

Երկու երկրների ժողովուրդները շատ են տառապել, իսկ Հայաստանի ժողովուրդը, որին սպառնում են հարձակողական ռազմական գործողությունները, այժմ կրում է կորուստների հիմնական ծանրությունը: Մենք աղոթում ենք բազմաթիվ հայերի եւ ադրբեջանցիների համար, ովքեր զոհվել կամ վիրավորվել են»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ այսօրվա զրույցի ընթացքում ես հաստատեցի, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն կրակը դադարեցնելու իրենց պարտավորությունները»: