Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը։

«Կարմիր խաչը, որը ներկայումս միակ հումանիտար կազմակերպությունն է, որ հասանելիություն ունի հակամարտությունից տուժած տարածքին, դիմել էր միջազգային հանրությանը՝ որպես շտապ օգնություն 9 մլն եվրո հատկացնելու խնդրանքով։ Գերմանիան կհատկացնի 2 մլն եվրո»,- ասել է Մաասը։

Նա ընդգծել է, որ մոտենում է ձմեռը, եւ Լեռնային Ղարաբղը կբախվի սննդամթերքի մատակարարումների աճող խնդիրների հետ։

Մաասը նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները առանց նախապայմանների՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի պատերազմող կողմերի վրա, որ հրադադարն ապահովի։ «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վերջապես հասկանան, որ հակամարտության ռազմական լուծումը միջազգային հանրությունը չի ընդունի»,- հավելել Գերմանիայի արտգործնախարարը։