Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։

«Ադրբեջանական զորքերի ռազմական հանցագործությունները շարունակում են աճել։ Ներկայումս Ադրբեջանը հրթիռակոծել է ծննդատունը, որն օգտագործվում է COVID-19-ով պացիենտների բուժման համար, պատմական եկեղեցին եւ ամբողջ Արցախում բազմաթիվ այլ քաղաքացիական օբյեկտներ։

Պետքարտուղարությունը պետք է դատապարտի այս նողկալի գործողությունները»,- նշել է նա «Թվիթերում»։