Թայվանը հասել է ռեկորդային 200 օրվա՝ առանց երկրում Covid-19-ով վարակման դեպքերի, ինչն ընդգծում է վիրուսը վերահսկողության տակ պահելու նրա հաջողության մասին, քանի որ հիվանդության դեպքերն աճում են աշխարհի շատ երկրներում, հայտնում է The Guardian-ը։

Թայվանի իշխանությունները արագ միջոցառումներ են ընդունել, որ կասեցնեն հիվանդության տարածումը, վերահսկման խիստ միջոցառումներ են ընդունել, ներառյալ երկշաբաթյա կարանտին բոլորի համար, ով կղզի է ժամանում, եւ ռեսուրսներ են ներդրել թեստավորման եւ հետեւելու համար։

Ուհանից ժամանող ճանապարհորդների ստուգումները, որտեղ սկսվել էր համաճարակը,  սկսվել են դեկտեմբերի 31-ին հենց առողջապահության մարմինները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին անհայտ ծագման վիրուսային թոքաբորբով պացիենտների հայտնվելու մասին։