Օրերս Նոր Նորքի վարչական տարածքում ոստիկանները բնակարանային գողության հերթական դեպքը կանխեցին: Բնակարանն առաջին հարկում էր: Ինչ-որ մեկը հարմարեցված գործիքով բացել էր պատուհանը, ներս մտել, բայց գործը չսկսած` ոստիկանները բռնել էին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հավաստի տվյալներ էին ստացվել, որ նախկինում գողության համար մի քանի անգամ դատապարտված` Նոր Արեշի 34-ամյա մի բնակիչ մտադիր է բնակարանային գողություն անել:

Ավելի ուշ նոր տեղեկություններ ստացվեցին, որ կասկածվողը գաղտնի հափշտակությունը պատրաստվում է կատարել Գյուլիքևխյան փողոցի մի բնակարանից: Քրեական հետախույզները դարանակալեցին նշված շենքի մոտ և ոստիկանության պարեկապահակետային գնդի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով կասկածյալին բռնեցին հիշյալ բնակարանում և բերման ենթարկեցինք ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նշենք, որ բերման ենթարկված անձը նախկինում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ կատարելու համար երեք անգամ արդեն դատապարտվել էր:

34-ամյա տղամարդը կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն: