Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով՝ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Թուրքիայի մասնակցությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաղչին:

«Իրանի ծրագրի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում, եւ մենք կարող են պայքարել այդ ճգնաժամի դեմ՝ կիրառելով տարածաշրջանային մոտեցումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ: Բնականաբար, Ռուսաստանը նման երկրներից կարեւորագույնների թվում է, ինչպես եւ Թուրքիան»,-ասել է Արաղչին: