Հոկտեմբերի 29-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) համանախագահները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման մասին՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ այսօր կայանալիք հանդիպման նախաշեմին: Բանակցությունները կընթանան մամուլի համար փակ ռեժիմով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Նախօրեին կայացել է Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ այսօր կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումը»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով որ միջոցառումը փակ կլինի մամուլի համար: Աղբյուրի խոսքով՝ ներկայումս հայտնի չէ, թե արդյոք քննարկումների արդյունքներով հայտարարություն կարվի: ԱԳՆ ղեկավարների հետ ՄԽ հանդիպումը ծրագրվում էր անցկացնել հոկտեմբերի 29-ին, սակայն այն հետաձգվեց մեկ օրով: